Մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում` նախապատրաստվելով աշխարհի գավաթների առաջին և երկրորդ փուլերին՝ փետրվարի 13-19-ը՝ Կահիրե, 20-26-ը՝ Կոտբուս:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից