Երկրպագուները դատի են տվել Մադոննային, քանի որ «ստիպված են եղել շուտ արթնանալ»
ԱյլԵրգչուհի Մադոննայի երկրպագուներ Մայքլ Ֆելոուզը և Ջոնաթան Հեդենը դատական հայց են ներկայացրել երգչուհու դեմ համերգն ուշ սկսելու համար, հայտնում է ABC News-ը։
Հրատարակության տվյալներով՝ տղամարդիկ գնել են երգչուհու ելույթի տոմսեր։ Այն պետք է սկսվեր 20:30-ին, սակայն Մադոննան բեմ է բարձրացել միայն 22:45-ին։ Երկրպագուները հայցում պնդել են, որ ելույթից հետո «բախվել են հասարակական տրանսպորտի սահմանափակ երթևեկության», ինչը մեծացրել է իրենց ծախսերը։ Քանի որ Մադոննայի շոուն ավարտվել է գիշերվա մեկին, նրանք ստիպված են եղել տաքսիով տուն գնալ:
Ֆելոուզը և Հեդենը նաև բողոքել են, որ հաջորդ առավոտ «պետք է շուտ արթնանային աշխատանքի գնալու և/կամ իրենց ընտանեկան պարտականությունները կատարելու համար»: Նրանք պահանջում են, որ երգչուհին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչները փոխհատուցեն իրենց կորուստները, սակայն վնասի չափը չի հաղորդվում։