Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնում՝ «ԴՕԿ»
ՔաղաքականԱյսօր՝ հունվարի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության համագումարը, որին տեսակապով մասնացկել է քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը։
Ղուկասյանի առաջարկով տեղի ունեցավ քվեարկություն։ Ներկա շուրջ 420 անձանց միաձայն քվեարկությամբ Արտակ Գալստյանը պաշտոնանկ արվեց կուսակցության նախագահի պաշտոնից։
Նա նաև հայտարարեց, որ որոշել է հրաժարվել իր կուսակցութունից։
«Ուստի որոշեցի ստեղծել նոր կուսակցությունը՝ երիտասարդ կադրերով համալրված, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրետենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։ Նոր կուսակցությունը ես որոշել եմ անվանել «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»՝ կարճ «ԴՕԿ»։ Նորաստեղծ կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը»,- ասաց Ղուկասյանը։