Սնուփ Դոգի 24-ամյա դուստրը կաթված է ստացել
ԺամանցԱմերիկացի ռեփ-արտիստ Սնուփ Դոգի 24-ամյա դուստրը՝ Քորի Բրոդուսը, Instagram-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ կաթված է ստացել։
«Այսօր առավոտյան ես ծանր կաթված եմ ստացել։ Ես սկսեցի լաց լինել, երբ ինձ դա ասացին։ Ես ընդամենը 24 տարեկան եմ։ Ի՞նչ եմ արել նախկինում, որպեսզի արժանանամ այս ամենին», - գրել է նա՝ հրապարակելով կադրեր հիվանդանոցից։
Քորին Սնուփ Դոգի եւ նրա կնոջ՝ Շանթե Բրոադուսի դուստրն է: Զույգն ամուսնացել է 1997-ին, սակայն 2004-ին ռեփերը ամուսնալուծության հայց էր ներկայացրել: