Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
ՀասարակությունՏավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում hունվարի 22-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։