Արարատ Միրզոյանն ու տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանները, նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Վիեննայում հունվարի 20-21-ը:
Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, մարտահրավերների, նաև Հայաստանի երկկողմ ու բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների քննարկումը։ Քննարկման մասնակիցները միջազգային և տարածաշրջանային թեմաների վերաբերյալ կարծիքներ են փոխանակել: