Ռուբեն Նազարեթյանը 2023 թ․ ֆուտզալի Հայաստանի լավագույն մարզիչն է
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է 2023 թ․ ֆուտզալի Հայաստանի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը` հավաքելով 75 միավոր, հայտնում է ՀՖՖ-ն։
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երեւան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (33 միավոր)։ 18 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Լեոսթանդքոյին»-ի գլխավոր մարզիչ Էդգար Կիրակոսյանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը