ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը
Արտաքին ՔաղաքականԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր՝ հունվարի 22-ին, Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
Ակնկալվում է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դաշինքի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարներին կտեղեկացնի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին։