Հրապարակվել է Աֆղանստանում օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը
ԼուսանկարներԱֆղանստանի Hurriyat ռադիոկայանը X սոցիալական ցանցում հրապարակել է Աֆղանստանում Falcon 10-ի կործանումից փրկվածների լուսանկարները։ Անձնակազմի ողջ մնացած անդամներն են օդաչուներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և բժիշկ Պավել Պոպովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հստակեցվում է, որ Բադախշանում կործանված ռուսական փոքր ինքնաթիռը հայտնաբերել է Իսլամական Էմիրության ռազմաօդային ուժերի փրկարարական ջոկատը։
Ինքնաթիռի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքները ավարտվել են արմատական թալիբների շարժման ստեղծած օդուժի կողմից։
Ինչպես հայտնել ենք, Աֆղանստանում ավիավթարից փրկվածներին հանձնել են թալիբներին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մոսկվա ուղևորվող DF-10 ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանում։ Ինքնաթիռը Թաիլանդից թռչում էր Մոսկվա։
Վերգետնյա որոնողափրկարարական ծառայությունները հայտնաբերել են ինքնաթիռը, որում գտնվող վեց հոգուց, նախնական տվյալներով, չորսը ողջ են։