Ավինյանը խոսել է գնման ոլորտում պահանջները խստացնելու անհրաժեշտության մասին
ՔաղաքականԵրևանի բյուջեի կատարողականը 2023թ. կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ:
«Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է մեր պահանջները խստացնենք՝ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված: Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. կան ոլորտներ, այդ թվում մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարումը, որտեղ մեր պահանջները պետք է խստացվեն: Կան ոլորտներ էլ, որտեղ պետք է դաշտը մրցակցային դարձնենք՝ կարևորելով որակն ու շատ չսահմանափակելով»,- ընդգծել է քաղաքապետը: