Գնել Սանոսյանն այցելել է Արմավիրի մարզպետարան
ՔաղաքականՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն Արմավիրի մարզպետարանում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։
Աճել են նաև Արմավիրի մարզի բոլոր համայնքների դոտացիաները։
Նախարարն ընդգծել է, որ համայնքներին հատկացվող դոտացիոն գումարների աճն իր արտացոլումը պետք է գտնի համայնքների տարբեր խնդիրների լուծման հարցում։
«Կատարված փոփոխությունը շատ մեծ է, և այն մեր ՏԻՄ-երին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումարներն ուղղել համայնքային խնդիրները հիմնարար լուծելուն»,-ասել է նախարարը։