Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո․ ՇՄՆ խոսնակ
ՀասարակությունՍևանա լճում սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը:
«Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։
2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»,-գրել է Հակոբյանը։