«Միսիս աշխարհ» տիտղոսը բաժին է հասել գերմանացի գեղեցկուհուն (լուսանկարներ)
ԼուսանկարներԼաս Վեգասում ավարտվել է երեխա ունեցող ամուսնացած կանանց «Միսիս աշխարհ 2024» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Եզրափակչի լավագույն եռյակում հայտնվել են Կոլումբիայի, Կանադայի և Գերմանիայի ներկայացուցիչները: Արդյունքում թագը բաժին է հասել Գերմանիայից շիկահեր Ջուլիա Քերոլինին, հայտնում է Life-ը։
«Միսիս աշխարհը» շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և ընկերներին, ապա աջակցության խոսքեր է հղել իր մրցակիցներին։ Քերոլինի խոսքով՝ յուրաքանչյուր մասնակցի համար մրցույթը միայն սկիզբն է մեծ ու երկար ճանապարհորդության։
«Միսիս Աշխարհի» կոչման համար պայքարում էին 38 գեղեցկուհիներ տարբեր երկրներից։ Քերոլինն, ի դեպ, աշխատում է որպես հոգեբան: