Սերժ Սարգսյանի դատական գործը «փաթեթավորել», հետո «թխել» են ու «վառել». պաշտպան
ՏեսանյութերՄենք համոզված ենք, որ արդարադատությունն այս գործով վերականգնվելու է, եւ համոզված ենք, որ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման դատավճիռը: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:
«Այս գործն ի սկզբանե, ընդհանրապես, չի ունեցել հանցագործության դեպք իր մեջ: Սա աբսուրդ է, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք եւ փաստերով ներկայացրեցինք»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։