Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը․ Զախարովա (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գործընկերը և վճռորոշ ներդրում է ունեցել ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես 2020 թվականի աշնանը։ ՌԴ–ն շարունակում է նպաստել Հայաստանի պարտության հետ կապված էլ ավելի բարդ իրավիճակի կանխմանը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Մոսկվան մշտապես մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։
«Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, կալանավորների փոխանակմանը, անհայտ կորածների որոնմանը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: Ռուսաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը, որոնք տանում են դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան։