Ի վերջո, Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքրված են խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ. Կոստանյան (տեսանյութ)
ՔաղաքականԻ վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ իրենք հետաքրքված են վստահության ամրապնդման միջոցառումներով և խաղաղության հաստատմաբ, թե՝ ոչ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Այն փաստը, որ Ադրբեջանում դեռևս շարունակվում են 23 գերի մնալ, մյուս փաստերը՝ հռետորաբանությունը, սրանք բացասական են ընկալվում մեր կողմից և այս գործողությունները Ադրբեջանի ղեկավարության կողմից արժանանում են մեր կողմից խիստ գնահատականների։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։