Հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 31 գրամից ավելի դեղանկանաչավուն զանգվածով
ՏեսանյութերԹմրամոլությունը և ապօրինի թմրաշրջանառությունը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Այս չարիքի դեմ պայքարը ենթադրում է ամենօրյա անզիջում և հետևողական աշխատանք։
Օրերս ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 40-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 31 գրամից ավելի դեղանկանաչավուն զանգվածով։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար։
40-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։