Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. Փաշինյան Վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն» Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջները Փաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինեն «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին 

Վստահ եղեք, որ մենք նահանջ չենք ունեցել մեր բռնած ուղուց. ՀՀ նախագահը՝ Պեկարովային (տեսանյութ)

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Չեխիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:

«Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Հույս ունեմ, որ ձեր այցելության ընթացքում մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ կստանանք և ավելի լավ կճանաչեք: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր գործընկերներն ամբողջական պատկերացում կազմեն Հայաստանի Հանրապետության մասին: Վստահ եղեք, որ դուք գտնվում եք ժողովրդավարական երկրում, որտեղ գնահատվում են ժողովրդավարական արժեքները, որտեղ երկրի իշխանությունը և պետական կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի նոր հաջողություններ գրանցվեն ժողովրդավարության ամրապնդման գործում: Վստահ եղեք, որ այս բարդ իրավիճակում, որում մենք գտնվում ենք վերջին չորս տարիների ընթացքում, մենք նահանջ չենք ունեցել մեր բռնած ուղուց, հակառակը՝ ավելի խորն ենք համոզվել, որ այդ արժեքներն են Հայաստանին ապահովելու բարեկեցություն և հետագա զարգացում»,- նշել է նախագահը:

Անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Մենք մեծապես գնահատում և արժևորում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնց 30-ամյակն անցյալ տարի նշվեց: Դրանք եղել են բարեկամական և փոխշահավետ: Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության շրջանակում ձեր երկրի աջակցության համար, որը լրացուցիչ խթան է հանդիսանում՝ դիմակայելու այն բոլոր մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք»:

Մարկետա Պեկարովա Ադամովան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար մասնավորապես ասել է. «Մենք մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք երկարամյա ամուր հիմք ունեն, և այստեղ ենք այդ կապերն ավելի ամրապնդելու նպատակով: Ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացը մարտահրավերներով լի է, և այս առումով մենք իսկապես մեծ առաջընթաց ենք տեսնում Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է ունենալ բարգավաճող, խաղաղ գործընկերներ, որոնք կիսում են միևնույն արժեքները, հիմնված՝ ժողովրդավարության, ազատության, խոսքի ազատության, ազատ մամուլի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության վրա: Այդ ամենը շատ կարևոր է և մենք ամբողջությամբ աջակցում ենք ձեզ այդ գործընթացում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է Հայաստանի և Չեխիայի գործարար շրջանակների միջև փոխշահավետ գործընկերության զարգացումն ու նոր կապերի հաստատման անհրաժեշտությունը:

Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը նպաստել են ոչ միայն ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը, այլև իրենց դրական ազդեցությունն են ունեցել երկրի տնտեսական կյանքի վրա՝ ձևավորելով տնտեսական գործունեության և ներդրումների համար գրավիչ միջավայր:

Զրուցակիցները կարևորել են նաև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա սերտ համագործակցությունը և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է վերջնական ու կայուն խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ կայունությունը բխում է տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող գործընկեր երկրների շահերից, քանի որ առավել լայն հնարավորություններ են բացվում տնտեսական զարգացման համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով
Ամենադիտված