«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ Խուդաթյանին Փաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեին Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվի Դատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրա Հայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքը Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում 

«Պետական ժողովուրդ դառնալու համար մեզ պետք է սահմանադրական հանրաքվե». Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

2018-ի հեղափոխությունից հետո էլ, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո էլ Սահմանադրության թեման Հայաստանում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով: Այս մասին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ունենալու մասին իր հայտարարություններին:

Նա հիշեցրեց, որ 2018-ի հեղափոխությունից հետո կային կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը և վերադառնալ կիսանախագահական համակարգին. «Ես այդ տեսակետը չէի կիսում: Պատերազմից հետո էլի այդ գաղափարը հնչեց, որ եթե ունենայինք կիսանախագահական համակարգ, գուցե ամեն ինչ այսպես չստացվեր: Եթե անկեղծ ասեմ, հենց անմիջապես հետպատերազմական ժամանակ ես էլ էի այդպես մտածում, որովհետեւ մեր գործող Սահմանադրությամբ գերագույն հրամանատար, բանակ հարաբերություններում, այդ ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք պատերազմի ժամանակ իրենց ի ցույց դրեցին:

Բայց վերջին շրջանում ես խոսել եմ նոր Սահմանադրություն ունենալու մասին: Եթե հարցնեք՝ ինչով է դա պայմանավորված, ես վերջին շրջանում շատ եմ խոսում հարենիք-պետություն հարաբերությունների, պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին, հեղափոխությունը նաև քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին էր: Ես արձանագրում եմ, որ մենք քաղաքացու և պետության միջեւ ճեղք ունենք, որն արտահայտվում է էլի լեգիտիմությամբ:

ՀՀ Սահմանադրությունը, որ ընդունվել է 1995-ին և մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի եւ ընդունեցի Սահմանադրություն»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ շատ վերլուծաբաններ ասում են՝ մենք պետական ժողովուրդ չենք, երկար ժամանակ պետություն չունեցած ժողովուրդ լինելով՝ դեռ չենք դարձել պետական ժողովուրդ. «Ո՞րն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի։ Այդ պահը սահմանադրական հանրաքվեն է, երբ մարդը գնում է ինքն իր ազատ կամքով, առանց հարկադրանքի, առանց կեղծիքների, առանց մանիպուլյացիաների գնում է եւ ձեռք է բերում պայմանավորվածություն: Ընդհանրապես ընդունված է պայմանավորվածությունն արձանագրել ձեռքսեղմումով: Քվեարկությանը մասնակցած այդքան ՀՀ քաղաքացու հետ ես ձեռքսեղմում եմ անում, պայմանավորվածություն եմ ձեռք բերում, ասում եմ՝ մենք իրար հետ ապրում ենք այսպես: Դա է այն գիծը, որտեղ ազգը դառնում է ժողովուրդ:

Այս կոնտեքստում էական չէ՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով դա օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ: Պետության եւ ժողովրդի գենետիկ կապը ձեւավորվում է այն պահից, երբ ժողովուրդն ընդունում է, հաստատում է այդ պայմանը: Առաջինն ինքն է արձանագրում, որ պետական ժողովուրդ է, երկրորդը՝ այս պետության մեջ մենք հարաբերվելու ենք այս կանոններով: Իմ ընկալմամբ և համոզմամբ՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է այս գենետիկ կապը մեր ժողովրդի և մեր պետության հետ, այդ ճեղքը լրացնելու գենետիկ կապը, որովհետև մեր հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք չի գնացել և կողմ չի քվեարկել»:

Փաշինյանի խոսքով՝ լեգիտիմությունն ընդհանարապես բոլոր հարաբերություններում էլ շատ էական է. «Երկու կամայական քաղաքացու հարաբերություններում լեգիտիմությունը շատ էական է, որովհետև ի՞նչ է լեգիտիմ հարաբերությունը. լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ի՞նչ եմ ակնկալում ես ձեզնից և ի՞նչ եք ակնկալում դուք ինձնից: Ձեր ակնկալիքների ո՞ր մասն եմ ես պատրաստ բավարարել, դա մեր հարաբերությունների լեգիտիմ հիմքն է, և ի՞նչ ակնկալելու իրավունք ունեք դուք ինձնից, որովհետև ամեն ինչ չէ, որ կարող եք ինձնից ակնկալել: Լեգիտիմությունն այն է, որ մեր հարաբերությունների մեջ ձևավորվում է ընդունելի մի շրջանակ, որտեղ մենք ազատ ենք իրար հետ շփվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Հրապարակ». Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում» Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում
Ամենադիտված