Արմավիրի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
ՏեսանյութերՀունվարի 30-ին Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մուսալեռ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Ստուգման ընթացքում վարորդը, 27 և 29 տարեկան 2 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ։ Պարեկները երիտասարդներին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ 27-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթ և կաթուցիչ։
Հաջորդ դեպքը գրանցվել է հունվարի 31-ին: Էջմիածին քաղաքում ծառայություն իրականացնելիս Արմավիրի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի 29-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Պարեկները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում կաթուցիչներ են նկատել։ Երիտասարդն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա։
Նույն օրը պարեկները Արշալույս գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգել են 19-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, որի ընթացքում վարորդը և 21, 23, 25 տարեկան 3 ուղևորները դրսևորել են կասկածելի վարքագիծ, իսկ 21-ամյա ուղևորն իր մոտից նաև կաթուցիչ ու փաթեթ է նետել: Երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։