Երկու քաղաքացու մարմին դուրս բերվեց փլատակների տակից
ՏեսանյութերԵրևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի հետևանքով փլուզված տների փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացու՝ տղամարդու և կնոջ դի։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար:
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են հնարավոր այլ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Փետրվարի 5-ին, ժամը 11.43-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել, որի հետևանքով ըստ նախնական տվյալների, 2 տուն է փլուզվել, իսկ հարակից որոշ տներ վնասվել են։ ՆԳՆ ոստիկանության ու փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումները ներկա պահին շարունակում են աշխատել դեպքի վայրում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից