Որակավորվածների ցանկը համալրվեց ևս 9 աուդիտորով
Տնտեսություն
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա 10-րդ քննության արդյունքները: Հրավիրված 23 դիմորդներից քննությանը մասնակցել է 18-ը, որոնցից 8-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Աուդիտորի որակավորման վկայական է տրվել նաև նախորդ քննության արդյունքները բողոքարկած 1 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 23-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 228 աուդիտոր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում