Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
ՔաղաքականՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն