Երևանը ՀԱՊԿ–ի պաշտպանության ներքո է հնարավոր ագրեսիայի դեպքում․ Զախարովան՝ Փաշինյանին
Տեսանյութեր«Մեր երկրները դաշնակիցներ են, հայ ժողովրդի շահերը բխում են Ռուսաստանի հետ բարիդրացիական կապերից, և մենք ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը հաշվի կառնի դա ու կկատարի ճիշտ ընտրություն»,– այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարող ՀՀ–ի հիմնական գործընկերը լինել անվտանգության ոլորտում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ճիշտ ընտրություն ասելով նկատի ունի ոչ թե ՌԴ-ի, այլ հայ ժողովրդի շահերի տեսանկյունից։
Նա նաև կարծում է, որ ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում, ի տարբերություն ԵՄ առաքելության։