Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է «Հայոց պատմության» դասագրքերի բովանդակությանը: Նա, մասնավորապես, գրել է.
«Առհասարակ, ի՞նչ պետք է դասավանդվի 449-451 թթ. հայ-պարսկական («Վարդանանց») պատերազմի և Ավարայրի ճակատամարտի մասին «Հայոց պատմության» դպրոցական դասագրքում։ Ինչպիսի՞ խնդիրներն ու պատմական փաստերը պետք է արժանանան առաջնային ուշադրության։ Ի՞նչ ծավալ պետք է նախատեսել թեման աշակերտների կողմից պատշաճորեն յուրացնելու համար։ Ինչպե՞ս է այդ պատերազմը ներկայացված «Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում (2023 թ., հեղինակ՝ Սմբատ Հովհաննիսյան)։ Այս հարցերին է պատասխանում ներկա ուղեցույցը՝ կենտրոնանալով հիմնականում պատերազմի ռազմական պատմության վրա»-գրել է նա։