Տեղի է ունեցել Հայաստանի` ՄՔԴ–ին անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառում (տեսանյութ)
ՏեսանյութերՓետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:
Միջոցառման մեկնարկին տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը, որից հետո ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկին, ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտային, ինչին հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը։
Միջոցառման շրջանակներում Միջազգային քրեական դատարանի նախագահը ՀՀ ԱԳ նախարարին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՄՔԴ գլխավոր դատախազը, Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններից, լրագրողների ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև այլ հյուրեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան