Աշտարակի քրեական հետախույզների պայքարը թմրամոլության դեմ շարունակվում է
ՏեսանյութերՈստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 61-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։
Հիմնավոր կասկածանքով նույն օրը 61-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ տանը կից թոնրատանն ունի կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց, նաև հավելել է, որ շուրջ 30 տարի օգտագործում է թմրանյութ։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աշտարակցին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քրեական վարույթի շրջանակում փետրվարի 3-ին կատարված խուզարկությամբ տղամարդու տանը հայտնաբերվել է ընդհանուր 47,87 գրամ կանեփանման զանգված։
Հանգամանքները պարզվում են։