Երկարաձգվեց բնական գազի ներկրման լիցենզիան
Տնտեսություն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 28-ի որոշմամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ –ին տրամադրված բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2015թ. հունվարի 1-ը:
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի պայմանները: Լիցենզիան գործում է 15 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում