Տավուշի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել
ՏեսանյութերՈստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին փետրվարի 5-ին. անցած տարվա նոյեմբերին երկու անչափահաս պատուհանից մտել էին Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։
Անչափահասներն օրինական ներկայացուցիչների հետ ներկայացել են ոստիկանության Տավուշի բաժին և խոստովանել են արարքը։
Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին. փետրվարի 6-ի ժամը 16.40-ի սահմաններու մտել էր 72-ամյա համագյուղացու տուն և մի ննջասենյակի ներքնակի տակից գողացել 300 հազար դրամ, իսկ մյուս ննջասենյակից՝ 30 հազար դրամ:
Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Գողոնը հայտնաբերվել է:
30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին: