Երևանի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են էլեկտրաշչակներ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում մեկնարկում են քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները:
«Միջոցառումների շրջանակներում Երևանի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և այլ ենթակա կազմակերպությունններում կիրականացվեն վարժանքներ, սեմինար պարապմունքներ և դասախոսություններ: Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները կմասնակցեն նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքին:
Միջոցառումների շրջանակներում իրականացվող վարժանքների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են էլեկտրաշչակներ, որոնց գործարկման օրերի ու մոտավոր ժամերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: