Այս իշխանությունը ժողովրդի անունից ասում է՝ Վազգեն Սարգսյանը և մեր մյուս հերոսները օկուպանտներ են․ ակցիայի մասնակից
ՔաղաքականԱյսօր ԱԳՆ շենքի մոտ տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների անդամների բողոքի ակցիան։
Մասնակիցներից մեկն իր խոսքում անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականությանը՝ նշեց․
«Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարությունն առ այն, որ իրենք Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, ենթադրում է իրենից հետևյալը, որ ՀՀ գործող իշխանությունը ժողովրդի անունից ուզում է ասել՝ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը և մեր մյուս հերոսները, սկսած Արցախյան առաջին հերոսամարտից մինչև 44-օրյա պատերազմով, օկուպանտներ են։ Արդյո՞ք մենք համաձայն ենք այդ տեսակետին․ իհարկե ո՛չ»։
Ակցիայի մասնակցի տեսակետով՝ վերջին 6 տարիների ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝ բանակցող կողմից դառնալով բանակցման ենթակա երևույթ։