Պատրաստել ենք 100 հիմնավորում, դրանցից մեկը բավարար է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար․ Էդգար Ղազարյան
ՔաղաքականՄյունխենյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանձնարարել է և երեկվանից արդարադատության նախարարությունն սկսել է նոր Սահմանադրության ընդունման քննարկումները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում մեկնարկած «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա ադրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը՝ կործանելով մեր պետականությունը։ Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը:
«Միասին» շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը սպառիչ չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Այդ փաստերն արձանագրված են, նրանցից մեկը բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»,- ասաց նա։