Բժիշկները պացիենտի աչքից հեռացրել են 12 սանտիմետրանոց որդ (լուսանկար)
ԱյլԱստրախանի Ալեքսանդր-Մարիինսկի հիվանդանոց է դիմել մի աղջիկ՝ աչքի շրջանում անհարմարության գանգատներով, բժիշկները նրա կոպի տակ որդ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru–ն։
Աստրախանցի 17-ամյա կինը բժիշկներին ասել է, որ երկու շաբաթ է, ինչ անհարմարություն է զգում աչքերի շրջանում։ Վեց ամիս առաջ նա լողացել է լճակում, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրան կծել են վարակված մոծակները։
Հետազոտության ընթացքում բժիշկները աղջկա կոպի տակ հայտնաբերել են 12 սանտիմետրանոց որդ և ախտորոշել դիրոֆիլարիազ։ Սա մակաբուծական հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն վարակված մոծակների խայթոցների միջոցով և դրսևորվում մաշկի վրա տեսանելի ենթամաշկային ուռուցքների տեսքով։
Նշվում է, որ մակաբույծը հեռացվել է։