Մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում
Սպորտ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:
Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը:
Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:
Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային էին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան