Հաքան Ֆիդանն ու Էնթոնի Բլինկենը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Արտաքին ՔաղաքականԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները Ռիո դե Ժանեյրոյում G-20 երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Ըստ Report-ի՝ այս մասին հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում «հնարավորինս արագ» հրադադար ապահովելու համար։
Քննարկվել են նաև Ուկրաինայի պատերազմը, ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր։