Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ԻրավունքՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները փետրվարի 21-ի ժամը 6.40-ին Մուրմանսկ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արագածոտնի մարզային քննչական վարչություն են տեղափոխել 31-ամյա Վաչագան Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք»: