Բերեք առաջ չընկնենք, բայց վստահ եմ՝ գործողություններ կլինեն. ՀՀ փոխվարչապետը՝ ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու մասին
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է հարցերին՝ կապված նախօրեին Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քանիլ Զեյնալլիի ազատ արձակման և Բաքու վերադարձի հետ․
«Վստահ եմ, որ Հայաստանի կողմից գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի՝ այդ թվում իրավապահ մարմիննների գործընկերների հետ։
Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- թեմայի վերաբերյալ այլ հարցերը անպատասխան թողնելով՝ հավաստիացրեց փոխվարչապետ Գրիգորյանը։