Գեղեցկության սրահը սոցցանցերում հայտնի է դարձել իր «սարսափելի» դիմահարդարման շնորհիվ
ԱյլՄեքսիկայում գտնվող գեղեցկության սրահը սոցցանցերում հայտնի է դարձել մարդկանց կարծիքով՝ իր «սարսափելի» դիմահարդարման շնորհիվ, գրում է Oddity Central-ը։
Հաստատության սոցիալական ցանցերում հաճախ են հրապարակվում տեսանյութեր, որոնցում ներկայացվում են սրահի վարպետների աշխատանքը։ Հոլովակները շատ դիտումներ են ունենում, սակայն դրա պատճառը կանանց «սարսափելի» դիմահարդարումն է, նշում է Oddity Central-ը։
«Դիմահարդարում՝ ամուսնալուծության համար»,- կատակում են մարդիկ։
Չնայած քննադատություններին, գեղեցկության սրահի աշխատակիցներին, ըստ երևույթին, դա չի անհանգստացնում և շարունակում են մարդկանց գրավել իրենց դիմահարդարմամբ։ Ընդհանուր առմամբ, հաստատությունն ունի շուրջ 400 հազար հետևորդ՝ ամբողջ աշխարհից։