Մակունցը հայ երիտասարդներին ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունների հիմնական ուղղությունները
ԱՄՆՍ․թ․ փետրվարի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն են այցելել Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դպրոցի «Թավիթյան» հիմնադրամի կրթաթոշակով ուսում ստացող հայ երիտասարդները և ծրագրի համակարգողները, հանդիպել դեսպան Լիլիթ Մակունցի և դիվանագետների հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները։
Մտքեր են փոխանակվել 4-ամսյա ծրագրի շրջանակներում մի շարք բնագավառներում իրականացվող հետազոտական նախագծերի վերաբերյալ, որոնք առնչվել են բանկային, նորագույն տեխնոլոգիաների, ապատեղեկատվության կառավարման և այլ ոլորտներ։