Մերձդաշտյա ճանապարհներով հնձեք եղեգները ու հասեք օդանավակայան․ Փաշինյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին
ՔաղաքականԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով քաղաքացիների կողմից հարկ վճարելու վերաբերյալ թեման, անդրադարձ կատարեց նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներին․
«Նրանք էլ պետք է վճարեն հարկերը, ո՞նց կարա էդպես լինի, որ չվճարեն, չվճարելու դեպքում էլ պետք է օրենքով սահմանված պատասխանատվության հասնի։
Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել, որտեղի՞ց եք մեկնել բա Լոս Անջելես, ի՞նչ ճանապարհով եք գնացել։ Դե ուրեմն Հայաստանում աշխատած, հարկ վճարածների հաշվին ստեղծած ճանապարհից մի՛ օգտվեք։ էդ կողքի մերձդաշտյա ճանապարհներով հնձեք եղեգները ու տենց գնացեք, հասեք օդանավակայան․ էս ի՞նչ վերաբերմունքա ընդհանրապես»,- վրդովվեց Փաշինյանն ու խնդրի վերաբերյալ իր խոսքը շարունակելով ասաց՝
«Ուրեմն օդանավակայանից պտի ասենք՝ էս ճանապարհները ձեզ համար չեն, գնացեք, Երևան հասնելու ուրիշ ճանապարհ գտեք։ Զանգուի ձորով, բնությունը, բնաշխարհը վայելելով՝ ոտ-ոտ եկեք, հասեք Երևան։
Իհարկե գրոտեսկ եմ անում, բայց խորքի մեջ էդա բովանդակությունը»,- հայտարարեց Փաշինյանը։