ՀՀ-ին առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն. Ֆրանսիայի ԶՈՒ նախարար
ՔաղաքականԱյսօր Երևանում հրավիրվել է մամուլի ասուլիս Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյունի և ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ։
Ըստ Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի փոխանցած տեղեկությունների՝ իրենք Հայաստանին առաջարկելու են Mistral հրթիռներ, որի մասին արդեն խոսել են ՀՀ պաշտպանության նախարարի հետ այս առավոտ․
«Գաղտնիք չէ, որ սրանք մոտահար հրթիռային սարքեր են, որոնք բավականին հեշտ է սովորել գործածել։ Իսկ երկրորդ շերտի պաշտպանության համար մենք առաջարկելու ենք միջին շերտի օդային պաշտպանություն»,-ասաց ֆրանսիացի նախարարը և հավելեց՝ նա ընդամենը ներկայացնում է ֆրանսիական հնարավորությունները՝ և՛ սպառազինության, և՛ վերապատրաստման։
Լըկորնյունին նաև տեղեկացրեց՝ շատ շուտով GM 200 ռադարների մատակարարում կլինի Հայաստանին։