«Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա»–ին Հայաստանը ներկայանալու է «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով
Տնտեսություն
2012 թ. մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայում կայանալիք «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» ցուցահանդեսին, որը նվիրված է «Կենդանի օվկիանոսի եւ մերձակա տարածքների, միջոցների բազմազանության ու նրանց ռացիոնալ օգտագործման» խնդրին, Հայաստանը կմասնակցի «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով։ Համապատասխան որոշումը կայցվեց այսօր՝ դեկտեմբերի 29 –ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
«Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու են 105 պետություններ եւ 9 միջազգային կազմակերպություններ: Մասնակիցներից յուրաքանչյուրի խնդիրն է լինելու ներկայացնել իր տնտեսական եւ մտավոր ներուժը, ինչպես նաեւ` իր մշակույթը եւ պատմությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում