Բայդենը երկու անգամ Գազայի հատվածը շփոթել է Ուկրաինայի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ շփոթել է Գազայի հատվածն ու Ուկրաինան՝ խոսելով տարածաշրջան հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Դա տեղի է ունեցել պետության ղեկավարի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպման ժամանակ, նշել է New York Post-ը։
«Առաջիկա օրերին մենք մտադիր ենք միանալ մեր ընկերներին Հորդանանում և այլ երկրներում՝ լրացուցիչ սննդամթերք և պաշարներ ուղարկելու Ուկրաինա, և կձգտենք շարունակել բացել այլ ուղիները դեպի Ուկրաինա՝ ներառյալ ծովային միջանցքի ստեղծման հնարավորությունը՝ մարդասիրական օգնության մեծ ծավալներ մատակարարելու համար», - ասել է Բայդենը։
Նախագահն ավելի ուշ հասկացրել է, որ նկատի ուներ Գազայի հատվածը՝ չմատնանշելով իր սխալը, նշել է New York Post-ը։ Այնուհետև նա ավելացրել է, որ Գազա եկող օգնությունը հեռու է բավարար լինելուց: