Տավուշի 4 գյուղերը հանձնելով՝ թշնամուն բերում, տեղավորում են մեր թիկունքում․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթին, ասել է, որ այն խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ՝ վերջնական կապիտուլյացիա է․ «Մյուս խնդիրը, որ կա ու կախված է ՀՀ-ի գլխին, նոր ագրեսիան է՝ ՀՀ-ի նկատմամբ։ Էս մարդը պատերազմից հետո, ընթացքում, բազմաթիվ տարածքներ հանձնել է պայմանավորված։ Մենք չենք բացառում, որ սրանք շատ արագ փորձելու են Տավուշի 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։
Դրանք պարզապես գյուղեր չեն, դրանք ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր են։ Էդ 4 գյուղը հանձնելով՝ թշնամուն բերում, տեղավորում են մեր թիկունքում»,- ասել է Սաղաթելյանը։
Մանրամասները՝ Yerkir.am–ի տեսանյութում։