ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

ՊԵԿ-ին 2011-ին հաջողվել է ապահովել պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները` շուրջ 650 մլրդ դրամ

Տնտեսություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 2011-ի հիմնական խնդիրը եղել է պետական բյուջեի ծրագրավորված ցուցանիշների ապահովումը: «Հաջողվել է ապահովել պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները` շուրջ 650 մլրդ դրամ կամ գրեթե 10%-ով ավել 2010թ. փաստացի մուտքերի համեմատ: Հարկային մուտքերը կազմել են 370 մլրդ դրամ, որը մոտ 32 մլրդ դրամով (կամ 9,8%) ավել է նախորդ տարվա համեմատ: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին, ապա այդ մասով ապահովվել է 123,0 մլրդ դրամի մուտք, որը մոտ 18 մլրդ դրամով (կամ 6,8%) գերազանցում է 2010-ի ցուցանիշը: Իսկ մաքսային վճարների մասով մուտքերը կազմել են 280,0 մլրդ դրամ, ինչը 24,6 մլրդ դրամով (կամ 9,6%) ավել է, քան նախորդ տարի»,- տարեվերջյան ասուլիսում լրագրողներին տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Հարկային մուտքերի կառուցվածքի առումով հատկանշական է, որ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 2011թ.-ին շարունակել է աճել՝ կազմելով հարկային մուտքերի ավելի քան 48%-ը, և գերազանցում է անուղղակի հարկերի կշիռը (≈34%): Կարևորելով այս փաստը, կոմիտեի ղեկավարն ընդգծել է. «Ուղղակի հարկերի աճն ուղղակիորեն կապված է հարկային մարմնի վարչարարական գործիքների արդյունավետ կառավարման հետ»:

Հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերով նախատեսված բարեփոխումները հանդիսացել են անցնող տարվա գերակա խնդիրներից. 2011թ. շարունակվել են նախորդ տարիներին իրականացված բարեփոխումները: Արդյունքում, ըստ կոմիտեի նախագահի, հաջողվել է հատկապես մեծածավալ աշխատանքներ կատարել հարկային հսկողության գործող մեխանիզմների արդիականացման, հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև ՊԵԿ կառավարման արդյունավետության բարելավման և մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման ուղղություններով: Նշենք, նաև՝ 2011թ. մայիսին ՀՀ Նախագահի կողմից հաստատվել են հարկային և մաքսային բարեփոխումների 2011-2013թթ. ծրագրերը: Փաստաթղթաշրջանառության կրճատմանը զուգահեռ (50-ից ավելի փաստաթղթեր են հանվել շրջանառությունից) աշխատանքներ են իրականացվել նաև էլեկտրոնային հաշվառման ուղղությամբ, որի տրամաբանական ավարտը կլինի ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացման ներդրումը:

2011թ. հարկային և մաքսային հսկողության բարեփոխումների հիմնական նպատակը աշխատանքների արդյունավետության բարձրացումն է: «11 ամիսների ընթացքում հարկ վճարողների մոտ իրականացված պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներով արձանագրվել են շուրջ 1 մլրդ դրամի (կամ 8%-ով) հարկային բացահայտումներ, քան նախորդ տարում, այն դեպքում, երբ ավելի քան 28%-ով պակասել է ստուգումների քանակը՝ նախորդ տարվա 1938-ից հասնելով մինչև 1384 ստուգումներ: Հատկանշաակն է, որ ստուգմամբ հայտնաբերված միջին գումարն աճել է 2,9 մլն դրամով՝ կազմելով 8,6 մլն դրամ մեկ ստուգման հաշվով»,- նշել է Գագիկ Խաչատրյանը:

Հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված հերթական կարևոր քայլով՝ 2011-ին ՊԵԿ-ն անցել է ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների անցկացման գործելաոճին, ընդգծել է կոմիտեի նախագահը: 2011թ. դեկտեմբերի 1-ին առաջին անգամ ՊԵԿ ինտերնետային կայքում տեղադրվեց ՌՉՍ հիման վրա համակարգչային ծրագրով դուրս բերված բարձր ռիսկայնության գոտու հարկ վճարողների ցանկը: «Ընդհանրապես, մեր մոտեցումը լինելու է այն, որ ստուգումների նոր գործիքների կիրառմամբ՝ բիզնեսին հնարավորություն կտրվի ստվերը նվազեցնելու նկատառումով, ինքնուրույն հաշվառել և վճարել հարկերը: Այսինքն, բիզնեսին առաջարկում ենք խաղի կանոներ՝ ասելով՝ մենք Ձեզ քիչ ենք ստուգելու, բայց թույլ չենք տա՝ թաքցնել հարկերը»:

Անդրադառնալով "Հարկատու-3" էլեկտրոնային կառավարման համակարգի /ԷԿՀ/ ներդրման միջոցառումներին, որոնք նույնպես 2011-ի բարեփոխումների գերակա խնդիրներից են, Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ տարվա ընթացքում "Հարկատու-3"-ը համալրվել է ավտոմատ կառավարման նոր ենթահամակարգերով, այդ թվում ավտոմատացվել են՝ հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրումը, ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը, ԱԱՀ-ի գծով գոյացած գերավճարների գումարների ավտոմատ վերադարձը կամ հաշվանցումը, վարչական իրավախախտումների հաշվառումը, հարկ վճարողների հաշվառման "մեկ պատուհան"-ը: Միաժամանակ, ըստ Գագիկ Խաչատրյանի, կատարելագործվել են էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման մեխանիզմները՝ ներկայումս ներդրված են 45 հաշվետվական ձևեր (տարեսկզբին՝ 28-ի դիմաց), անձնական հաշվի քարտերի վարումը, ՀԴՄ-ների գրանցումը, հարկային հաշիվների համադրումը (խաչաձև ստուգումը), տեղեկատվության ներմուծումը՝ արտաքին տնտեսական գործունեության և գանձապետարանի տվյալների մասով, հիշեցում-ծանուցումների ավտոմատ ուղարկումը, ինչպես նաև հարկ վճարողներին՝ ըստ գործունեության ոլորտների դասակարգումը, ստուգման հանձնարարագրերի և ակտերի հաշվառումը: Իսկ մաքսային ծառայության "TWM" ավտոմատ համակարգում ներդրվել է մաքսային վճարների էլեկտրոնային վճարման և մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային բացթողման ենթահամակարգերը: Անդրադառնալով բիզնեսի կողմից Էլեկտրոնային կառավարման խնդիրներին, Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ այդ նպատակով տարվա ընթացքում մի շարք ոլորտային հանդիպումներ են տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ: "Այսօր բիզնեսի մոտ 12 տոկոսն է կիրառում էլեկտրոնային կառավարումը, սակայն մեր նպատակն է առաջիկա տարիներին հատել 50 տոկոսի սահամանգիծը":

Հարկային և մաքսային բարեփոխումների մյուս ուղղությունը՝ ՊԵԿ համակարգի կառավարման բարելավումն է. կրճատվել են 5 տարածքային հարկային տեսչություններ և ավելի քան 70 կառուցվածքային ստորաբաժանումներ: Գագիկ Խաչատրյանի խոսքերով՝ "Այս տարի կոմիտեի համար որոշիչ էր աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման խնդիրը: 2011-ին հիմնովին վերանորոգվել են ԽՀՎ, Արաբկիրի, Կենտրոնի, Մյասնիկյանի, Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի, Սևանի, Գյումրու, Եղեգնաձորի հարկային տեսչությունների շենքերը, որտեղ միաժամանակ բացվել են սպասարկման սրահներ՝ էապես բարելավելով հարկ վճարողների ծառայությունների մատուցման պայմանները և որակը: Ի դեպ, 2012-ին նախատեսում ենք ավարտին հասցնել այս փուլը":

Զգալի ցուցանիշներ են արձանագրվել իրավախախտումների դեմ պայքարում. 2011-ին ՊԵԿ իրավաբանական ստորաբաժանումների կողմից՝ դատարան են ներկայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների բռնագանձման 3883 հայցեր՝ 36483 մլն դրամ ընդհանուր հայցագնով: Տարվա ընթացքում Պետական բյուջե է բռնագանձվել 4167 մլն դրամ գումար, (նախորդ տարվա համեմատ ներկայացված հայցերի քանակն ավելացել է 587-ով, իսկ պետական բյուջեի օգտին բռնագանձված գումարն աճել 420 մլն դրամով):

2011թ.-ին ընդունվել է ՊԵԿ կողմից նախաձեռնված "Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին" ՀՀ օրենքը, որի համաձայն 31.12.2009թ. դրությամբ հարկային պարտավորություններ ունեցող հարկ վճարողները հնարավորություն են ստացել կնքելու հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցեր՝ ազատվելով տույժերից և տուգանքներից: Տարվա ընթացքում կնքվել են մոտ 4000 մարման ժամանակացույցեր՝ ավելի քան 300 մլն դրամ ընդհանուր գումարով: Ընդունվել է նաև ՊԵԿ կողմից նախաձեռնված "Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին" օրենքը, որով հարկային մարմնին իրավունք է ընձեռնվել պարտապանի (դեբիտորի) նկատմամբ պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ձեռք բերելու հարկ վճարողի պահանջի իրավունքը և ստացված գումարներն ուղղելու հարկ վճարողի պարտավորությունների մարմանը, ինչի կիրառումը լրացուցիչ միջոց է հարկային մուտքերի ապահովման համար: Հարուցված վարչական վարույթներով կայացվել են տույժ նշանակելու վերաբերյալ 30892 որոշումներ, որոնցով գանձվել է 607,2 մլն դրամ գումար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կայացված 28516 որոշումների դիմաց: ՊԵԿ Հետաքննության վարչության կողմից 2011-ին նախապատրաստվել են 1475 նյութեր, հարուցվել է 86 քրեական գործ և պետական բյուջե է վերականգնվել 2442 մլն դրամ գումար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված 2028 մլն դրամի դիմաց: Նույն ժամանակահատվածում կոմիտեի Քննչական վարչության կողմից ընթացք է տրվել 282 քրեական գործերի, որի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 1043 մլն դրամ գումար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված 801 մլն դրամ գումարի դիմաց: Ըստ կոմիտեի ղեկավարի, հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ քրեական գործերի քանակը նվազել է մոտ 8,8%-ով, իսկ պետությանը պատճառված վնասի վերականգնումը ավելացել է 22%-ով: Այս ոլորտի ամենամեծ հաջողությունը եղավ այն, որ 2010-ի նկատմամբ, 2011-ին չունեցանք անապրանք գործարքներով աշխատող որևիցե ձեռնարկություն:

Լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև միջազգային համագործակցության ոլորտում: ՊԵԿ-ը դարձել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) լիիրավ անդամ: Տարվա ընթացքում կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են հարկային և մաքսային ոլորտներում տեղի ունեցած մի շարք կարևորագույն միջազգային միջոցառումների: Միաժամանակ փոխայցելություններ են կազմակերպվել ԱՊՀ և եվրոպական երկրների գործընկեր կառույցների միջև, ստորագրվել համագործակցության մի շարք պայմանագրեր: Ակտիվացել է համագործակցությունը նաև միջազգային փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման ուղղություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված