ԵՄ-ում հայտարարել են, որ չեն պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել
ԱշխարհԵվրամիությունը «նախազգուշական միջոցներ է ձեռնարկում» հնարավոր սպառնալիքներին ավելի լավ պատրաստվելու համար, բայց չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, քանի որ այն «ագրեսիվ միություն չէ», ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը «պատերազմի պատրաստվելու» մասին։
«ԵՄ-ն վտանգ է ներկայացնում միայն նրանց համար, ովքեր խախտում են իր քաղաքացիների իրավունքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը: ԵՄ-ն ագրեսիվ միություն չէ, ոչ ոք չպետք է վախենա Եվրամիությունից, միայն նրանք, ովքեր խախտում են և չեն հարգում միջազգային իրավունքը... ԵՄ-ն արդեն որոշ ժամանակ է՝ նախազգուշական միջոցներ է ձեռնարկում, քանի որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո ԵՄ-ին ավելի պատրաստված ենք դարձնում ցանկացած սպառնալիքի նկատմամբ»,- ասել է Ստանոն։