Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել
ԱշխարհԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել։
Նա նշել է, որ «Եվրոպայի արևելքում պատերազմ է ընթանում»։ Դիվանագետի խոսքով՝ «կարծես թե այն ավարտին չի մոտենում»:
Նա եվրոպացիներին կոչ է արել հասկանալ, որ «մեր միջև ստեղծված խաղաղությունը բացառություն է»։
«Մենք պատերազմական դրության մեջ չենք և չենք էլ պատրաստվում», - ասել է Բորելը:
Ինչպես նշել է դիվանագետը, եթե Եվրամիությունը պատերազմի մեջ լիներ, դա կլիներ «երրորդ համաշխարհային պատերազմը»։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է մտածի իր պաշտպանունակության բարձրացման մասին։