ԱՄՆ-ն կապ չունի Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ․ Քիրբի
ԱշխարհԱՄՆ-ն ոչ մի կապ չունի Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ, ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չի մասնակցել հարվածին», - վստահեցրել է Քիրբին:
ԱՄՆ-ի նկատմամբ Թեհրանի հնարավոր քայլերի մասին հարցին նա ընդգծել է, որ Վաշինգտոնն ի վիճակի չէ կանխատեսել Իրանի գործողություններն այս դեպքում։