Թրամփը Բայդենին անվանել է «կորած հոգի»
ԱշխարհԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին «կորած հոգի» է անվանել։
«Ինքը կորած է, մեր նախագահը կորած հոգի է։ Նա խղճուկ է», - երեքշաբթի օրը Վիսկոնսինում համախոհներին ասել է պետության նախկին ղեկավարը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Թրամփը նաև նշել է, որ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ինքը մտադիր է «ուժի միջոցով վերականգնել խաղաղությունը» և կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով ձայներ պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Երկրորդ ժամկետի համար պայքարող Բայդենն ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Այսպիսով, պայքարը կանխատեսելիորեն կծավալվի նույն թեկնածուների միջև, ինչ չորս տարի առաջ, երբ Բայդենը հաղթեց Թրամփին, ով ձգտում էր վերընտրվել բարձրագույն կառավարական պաշտոնում: