Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը շատ լուրջ է և ծանր. Ստոլտենբերգ
ԱշխարհՄարտի դաշտում Ուկրաինայի վիճակը շատ լուրջ է և ծանր։ Կիևին հրատապ օգնություն է պետք։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետում օգնություն ստանալու կարիք ունի։ Մենք տեսնում ենք իրավիճակը մարտի դաշտում, տեսնում ենք, թե որքան բարդ է այն, և ինչ պահանջներ են ներկայացվում Ուկրաինային։ Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել են ՆԱՏՕ-ի երկրները, բայց դա բավարար չէ, մենք պետք է ավելին անենք։ Ուկրաինացիները ոչ միայն ավելի շատ, այլև ավելի երկարաժամկետ և կանխատեսելի օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան հարձակումներ պլանավորել»,- ասել է Ստոլտենբերգը։
«Որքան շուտ մենք կարողանանք Մոսկվային համոզել, որ նա չի հաղթի մարտի դաշտում, այնքան շուտ կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Ստոլտենբերգը։